Բուրյաթիայում 17 տարի առաջ կատարված սպանության մեղադրանքով ձերբակալվել են նախկին և ներկա ոստիկաններ: Այս մասին հայտնում է Լենտան։
Քննության համաձայն՝ գլխի վնասվածքներով 17 և 18 տարեկան երկու աղջիկների մարմինները հայտնաբերվել են 2002 թվականի օգոստոսի 26-ին՝ Իրկուտսկ-Չիտա մայրուղու մոտ: Սպանությունները մինչ օրս չէին բացահայտվել:
Պարզվել է, որ 2002 թվականի օգոստոսի 10-ի գիշերը ոստիկաններն իրենց ծանոթ աղջիկների հետ ալկոհոլ են օգտագործել: Խնջույքի ընթացքում նրանց միջև բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքում ոստիկանության ծառայողները կացնահարել են աղջիկներին:
Այս պահին տղամարդիկ ձերբակալված են։