Կանադայում ոստիկանությունը ձերբակալել է Կվեբեկ նահանգի 2 բնակչի, որոնք սպառնալիքներ են տարածել Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոյի և մահմեդական համայնքի հասցեին:
Ըստ տեղեկությունների՝ տղամարդիկ սոցցանցերում հանդես են եկել Տրյուդոյին և մահմեդականներին սպանելու կոչերով: Նրանք կասկածվում են նաև կանադական Storm Alliance կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: