Դեկտեմբերի 22-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 49-ամյա Սվետլանա Խ․-ն, նույն ինքը՝ Սվետլանա Ղ․-ն, որը 2007 թ. օգոստոսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Հետախուզվողը 12 տարի անց հայտնաբերվեց օդանավակայանում