ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրումների մասին որոշում է ստորագրել: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.
Ազգային ժողովի պատգամավորներին, Աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 20%-ի չափով՝ համաձայնհավելվածի:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարՏ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատը Միրզոյանն իրեն, Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին պարգևատրել է 100 %-ի չափով: