Իրավական 

Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզարակացությունը չի հաստատվել. «Փաստինֆո»

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործը վերադարձել է նախաքննության փուլ։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,-նշել է Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել էինք, որ Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծել էր, որ նման ապացուցողական բազայով քրեական գործը չի կարող դատարան ուղարկվել. «Կարող եմ հստակորեն ասել, որ Արա Բաբլոյանի գործողությունները եղել են ամբողջությամբ իրավաչափ։ Արա Բաբլոյանի նկատմամբ այս ամենը, ըստ էության, հարվածում է նրա բարի համբավին, բարի հեղինակությանը։ Երբ արդեն ապացույցներն ամբողջությամբ հասանելի կլինեն և հասարակությունը կտեղեկանա, թե ինչ է ենթադրաբար կատարել պարոն Բաբլոյանը, պարզ կլինի, որ ամբողջությամբ իր գործողությունները եղել են իրավաչափ, բխել են Սահմանադրությունից և օրենքից»,-նշել է Արամ Վարդևանյանը։

Նույն շարքից