Իրավական 

Նախկին Հանրապետական պատգամավորի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Հետք»

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել: Այս մասին հայտնում է «Հետք»-ը:

«Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս տարվա հուլիսին ավելի վաղ հարուցված քրեական գործի հատկանիշներով Վահագն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` զինվորական ծառայության զորակոչից խուսափում` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով:

Դեկտեմբերի 9-ին որոշում է կայացվել Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին»,-ասված է հրապարակման մեջ:

Ավելին՝ «Հետք»

 

Նույն շարքից