Իրավական 

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ՝ հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

 

Նույն շարքից