Մոսկվայի մերձակայքում, Պոդոլսկի բնակիչը ոչ սթափ վիճակում որսորդական դանակով վնասել է հարևանների ավտոմեքենաները: Տղամարդուն հաջողվել է վնասել 76 տրանսպորտային միջոցի անվադողերը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լայֆը։
Նշվում է, որ տղամարդը 40 տարեկան է և հաճախ է գտնվում ոչ սթափ վիճակում։ Նրան բերման են ենթարկել, ինչից հետո վերջինս հրաժարվել է ընդունել իր մեղքը՝ ասելով, որ դա արել է մեկ ուրիշը։ Այնուամենայնիվ, տղամարդը խոստովանել է, որ զղջում է արարքի համար։