5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը 2 ամսով կալանավորվեց: Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում դատարանը հրապարակեց որոշումը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:
Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը:
Թավադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Միջադեպը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ընթացքում դատարանի առաջ տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ։