Իրավական 

Արմեն Թավադյանին թույլատրել էին մեկնել ընտանիքի մոտ՝ Մոսկվա, բայց կալանավորեցին նոր մեղադրանքով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Թիվի 5-ի» սեփականատեր, Ռուսաստանում Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Արմեն Թավադյանը, ում նկատմամբ մեղադրանք կար՝ կապված գարնանը դատարանի մոտ Վարդգես Գասպարիին պլաստիկ շշով հարվածելու հետ, 8 ամիս շարունակ չէր կարողանում մեկնել Մոսկվա, որտեղ նրա ընտանիքն է ապրում։

Ամանորի շեմին քննիչը թույլատրել էր, որ կարճ ժամանակով մեկնի՝ Նոր տարին ընտանիքի հետ նշելու։ Սակայն երեկ նրան կալանավորեցին նոր՝ ցուցմունքը փոխելուն հարկադրելու մեղադրանքով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից