Սանկտ Պետերբուրգի գետում հայտնաբերվել են աղջկա մարմնի մասեր, որոնք, ենթադրաբար, պատկանում են Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովի կողմից սպանված ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով փաստաբան Ալեքսանդր Բակշևային, ով ներկայացնում է մահացած աղջկա մոր շահերը:
«Պետերբուրգի գետի մեջ մարմնի մասեր են հայտնաբերվել: Ենթադրաբար, այն Անաստասիայի մարմնի մասերն են: Կանցկացվի փորձաքննություն»,-ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Օլեգ Սոկոլովը սպանել է իր ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյին: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին, Սոկոլովը բերման է ենթարկվել, երբ փորձել է աղջկա մարմնի մասերը նետել Մոիկա գետը:
Այժմ դասախոսը գտնվում է Մոսկվայի Սերբսկիի հոգեբուժարանում՝ հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության համար, որը կտևի մինչև հաջորդ տարվա սկիզբ: