Տեսանյութեր Իրավական 

Ինչո՞ւ Հրայր Թովմասյանը չի օգտվում անձեռմխելիությունից. Արդարադատության նախարար ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելու մասին

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին՝ հայտարարելով, որ որևէ անձ երաշխիք չունի, որ ինքը քրեական դատավարությամբ սահմանված կարգով չի հետապնդվելու. «Նայեք, թե մեր երկրում քանի նախկին ու ներկա պաշտոնյա կա, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե որոշ անձինք ինչ զուգահեռներ կտանեն, բնականաբար քրեական գործեր պետք է հարուցվեն ու քննվեն արդյունավետությամբ»:

Բադասյանի խոսքերով, զուգահեռներ տանողները միշտ դա կանեն՝ կախված նրանից, թե երբ է մեղադրանք առաջադրվում. «Դրանք կարելի է որակել որպես շահարկումներ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ՍԴ-ն պետք է թույլտվություն տա մեղադրանքի համար, նախարարն ասաց, որ իր տեղեկություններով մեղադրանքը չի վերաբերում Թովմասյանի դատավորի կարգավիճակից բխող գործողություններից, այլ վերաբերում է նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ չարաշահումներին: Այդ մասով ՍԴ-ի թույլտվությունը չի պահանջվում, այդ մասով ՍԴ դատավորն անձեռմխելիություն չունի:

Նույն շարքից