Ես շնորհակալ եմ այստեղ ներկաներին, երկրի վաղվա օրով մտահոգ մարդկանց և վստահեցնել՝ այն Հրայր Թովմասյանին, ում դուք ճանաչում եք, ոչինչ ետ չի պահելու վաղվա երկիրը, վաղվա դատական իշխանությունը կերտելու ճանապարհին: Դա վերաբերում է նաև ՍԴ դատավորներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Թովմասյանը հերոս անվանեց ՍԴ բոլոր դատավորներին՝ անուն առ անուն նշելով բոլորին, բացի Վահե Գրիգորյանից:
«Ես ներողություն եմ խնդրում այլ հարցերի չպատասխանելու համար, մի օր կխոսենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իրավունք կար իրեն մեղադրանք առաջադրելու առանց ՍԴ-ի թույլտվության, ՍԴ նախագահն աաց, որ չի ուզում իրավական մանրամասներին անդրադառնալ. «Սա քաղաքական պրոցես է, ուստի իրավունքի մասին խոսելն անիմաստ է: Ես ասել եմ, որ և՛ մեղադրանքի առաջադրումը և՛ խափանման միջոցի կիրառումն իրավունքի հետ աղերս չունեն»:
Թովմասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին: Թովմասյանն ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրեն սատարում են. «Վստահ եղեք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու»: