Իրավական 

Գնդակարահել է հարևաններին բարձր երաժշտություն լսելու համար

Կրասնոդարի երկրամասի բնակիչը գնդակահարել է իր հարևանին և որդուն՝ բարձր երաժշտություն լսելու համար: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքում:

Դեպքը տեղի է ունեցել Սուսեխ գյուղում, հարևանները շատ բարձր են լսել երաժշտությունը, ինչից հետո տղամարդը քար է նետել նրանց տան ուղղությամբ։ Արդյունքում՝ վիճաբանություն է տեղի ունեցել տղամարդու և հարևանի միջև։ Վիճաբանությանը մասնակցել է նաև հարևանի 30-ամյա որդին։ Վեճի ընթացքում տղամարդը վերցրել է որսորդական հրացանը և կրակել հարևանի վրա, ինչից հետո միջամտել է որդին, նա ևս գնդակահարվել է։

Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել է հրաձիգը, ինչպես նաև զանգահարել է շտապօգնության ծառայություն։ Տղամարդուն բերման են ենթարկել։ Նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում։

Նույն շարքից