Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մերժեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Նշենք, որ պաշտպանները բողոքարկել են Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը։