Միջազգային Քաղաքական 

Թրամփն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ամերիկյան բազաներին Իրանի կողմից հարվածելուց հետո

Ինչպես արդեն հայտնել ենք, այս գիշեր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարված է հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին: Ընդհանուր առմամբ արձակվել է 15 հրթիռ, որոնցից 11-ը հասել են իրենց նպատակակետին:

Վերոնշյալ ֆոնի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կարևորագույն պաշտոնյաների հետ: Արդյունքում Թրամփը որևէ ամփոփոիչ հայտարարություն չի արել՝ սահմանափակվելով միայն թվիթերյան իր էջում կարճ գրառումով՝ «Ամեն ինչ լավ է»:

Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ հարվածելու է Իսրայելին ու ԱՄԷ-ին, եթե այդ երկրների տարածքից ինքնաթիռներ օդ բարձրանան Իրանին հարվածելու համար:

Նույն շարքից