Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ն իր քաղաքացիական օդանավերին արգելեց թռչել Իրանի ու Իրաքի օդային տարածքով

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն արգելել է քաղաքացիական օդանավերին թռչել Իրանի, Իրաքի, Պարսից ու Օմանի ծոցերի օդային տարածքներով:

Նշվում է, որ վարչությունն իր գործողությունները համակարգում է ազգային անվտանգության հարցերով իր գործընկերների հետ, ինֆորմացիայի փոխանակում է իրականացնում ամերիկյան ընկերությունների և արտասահմանյան քաղաքացիական ավիացիաների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին:

Նույն շարքից