Հասարակություն Բարի օր 

Իրանում կործանված օդանավի բոլոր ուղևորները մահացել են. Հրապարակվել են առաջին լուսանկարները

Թեհրանում կործանված ուկրաինական օդանավի բոլոր ուղևորները մահացել են: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Իրանական իշխանություններն իրենց հերթին հրապարակել են ողբերգական վթարի վայրից առաջին լուսանկարները: Լուսանկարներում երևում են միայն օդանավի բեկորները:

Վերջին տեղեկություններով, կործանված օդանավում եղել է 167 ուղևոր:

Ավել վաղ հայտնվում էր 180 ուղևորի մասին:

Հիշեցնենք, որ ուկրաինական օդանավը կործանվել է Թեհրանի օդանավակայանի մոտ, օդ բարձրանալուց անմիջապես հետո: Վթարից հետո օդանավում հրդեհ էր բռնկվել:

Նույն շարքից