Քաղաքական Միջազգային 

Թրամփը մեկնաբանել է Իրանի կողմից ամերիկյան բազաներին հրթիռային հարվածը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրաքում ամերիկյան ռազմական բազաներին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հասցված հրթիռային հարվածները:

«Ամեն ինչ լավ է»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ հիմա պարզում են հարվածների արդյունքում զոհերի ու նյութական կորստի մասին տեղեկությունները. «Այսօր մենք աշխարհում ունենք ամենահզոր ու լավ հագեցած զինվորականները»,-հավելել է նախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր իրանական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին: Օպերացիան կրում է «Նահատակ Սուլեյմանի» անվանումը:

Նույն շարքից