ԱՄՆ պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են Իրաքում ամերիկյան ռազմական բազաներին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հասցված հրթիռային հարվածը:
Պաշտպանության նախարարի օգնական Ջոնաթան Հոֆմանը հայտնել է, որ հիմա Պենտագոնում ճշտում են հասցված վնասի ծավալները, նաև պատրաստվում են ձեռնարկել համապատասխան միջոցներ Իրանի հարձակմանը պատասխանելու համար: Արձակված հրթիռների թիրախները գտնվել են Էրբիլում ու Ասադում, 15 հրթիռներից 11-ը հասել են իրենց թիրախներին:
Հիշեցնենք, որ հրթիռային հարվածերը տեղի են ունեցել այս գիշեր: