Իրանական Press TV-ն պնդում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Իրաքում ամերիկյան բազաներին հասցված հրթիռային հարվածի արդյունքում զոհվել է 80 մարդ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր մեկնարկել է «Նահատակ Սուլեյմանի» անունը կրող օպերացիան, որի շրջանակներում 15 հրթիռ է արձակվել Իրաքում գտնվող ամերիկյան բազաների վրա:
Այս պահին դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, թե քանի մարդ է զոհվել ու ինչ ծավալների է հասնում նյութական վնասը: