Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճշտում է`արդյո՞ք Իրանի մայրաքաղաք Թեհրանում վթարված ուկրաինական օդանավի զոհերի թվում հայեր կան, թե ոչ: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի պատասխանատու Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ այսօր Թեհրանում վթարի է ենթարկվել ուկրաինական օդանավ, որի մեջ եղել էին 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Վթարի արդյունքում բոլորը զոհվել են: