Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր էջում գրում է. «Աշխատանքային տարին մեկնարկեց «Սանիկ» օպերացիայի շարունակությամբ: Դատարանը քիչ առաջ ավարտեց ՍԴ նախագահ Հ.Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի վաղը առավոտյան»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը քննում է Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդությունը: