Իրավական 

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին բաց են թողել

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին (Արտյոմ Հարությունով) բերման ենթարկելուց 2-3 ժամ հետո բաց են թողել։  Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Արտյոմ Կանեվսկոյի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Իրեն այնտեղ պահելու որեւէ հիմք չունեին, ավելին՝ բերման ենթարկելու իրավունք էլ չունեին։ Եթե տեղում վերցնեին զենքերը եւ մի հեռախոսազանգ անեին, անմիջապես կպարզեին, որ  այս զենքերի օրինականությունը բազմաթիվ անգամ ստուգվել է, ընդ որում՝ այդ զենքերի օրինական տերերն էլ այդտեղ են եղել»,-նշել է նա։

Հարցին՝ այսինքն զենքն ու զինամթերքը պատկանել է Արտյոմ Կանեւսկոյի թիկնապահների՞ն, Սարգսյանն ասել է․  «Նա թիկնապահներ չունի, իր հետ եղած անձինք թիկնապահներ չեն եղել։ Արտյոմ Հարությունովը զբաղվում է սպորտով, իր հետ գտնված անձինք էլ են սպորտով զբաղվում, իր ընկերներն են։ Որ ասում են թիկնապահներ, ուղղակի տպավորություն են ստեղծում։ Հիմա եթե մեկը ընկերների հետ է, կարող են ասել թիկնապահների հետ է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից