Սանկտ-Պետերբուրգում բնակիչներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է մումիա՝ տղամարդու կմախքացած մարմին: Այս մասին հայտնել է «Пятый канал» հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Անտոնովա-Օվսեենկո փողոցում գտնվող բնակարաններից մեկում ավելի քան 2 տարի դի են պահել: Հարևանուհին դեռ 2017 թվականին դիմել է համայնքատիրություն, քանի որ տարօրինակ ճիճուներ են ընկել իր սենյակ, սակայն հարևանը նրան ներս չի թողել՝ ասելով, որ իր բնակարանում ամեն ինչ լավ է:
Այս մասին հայտնի է դարձել հունվարի 7-ին: Պարզվում են մահացածի ինքնությունը և մահվան հանգամանքները: