Տեսանյութեր Իրավական 

Ապօրինություն Ուշի համայնքում․ Աշտարակի ոստիկանների բացահայտումը /տեսանյութ/

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Ուշիի նախկին համայնքապետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, մի տղամարդու հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց նրանից պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում  քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։

Նույն շարքից