Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի:
Ըստ հայցի պահանջի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը:
Դատական-տեղեկատվական համակարգից նաև տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին։
Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամավոր Բաբաջանյանի 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից այն ելույթը, որում նա ՀՅԴ–ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»