Սվերդլովսկի շրջանի դատախազությունը բողոքարկել է Բելոյարսկու դատարանի կողմից ոստիկանության նախկին սպայի կնոջ՝ Մարինա Մարտեմյանովայի դատավճիռը, ով վրաերթի է ենթարկել չորս մարդու: Այս մասին Լենտային հայտնել է Սվերդլովսկի շրջանի դատախազի ավագ օգնական Մարինա Կանատովան:
Վթարը տեղի ունեցել 2019 թվականի ապրիլի 6-ին: Արդյունքում՝ Մարտեմյանովան վրաերթի է ենթարկել 17-ամյա երկու աղջկա, ինչպես նաև նրանց ուղեկցող երկու երիտասարդին: Պատահարից 6 րոպե հետո կինը վերադարձել է և երկրորդ անգամ վրաերթի ենթարկել ճանապարհի կողքին ընկած աղջկան։
Երկու տուժածներն էլ հոսպիտալացվել են ծանր վիճակում: Ինքը՝ Մարտեմյանովան, անհետացել է դեպքի վայրից, բայց նրան արագ հայտնաբերել են: Նշվում է, որ այդ գիշեր կինը հարբած է եղել։