Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: