Իրավական 

Նոր տարում Բելառուսում մահապատժի են դատապարտել երկու եղբայրների

Նոր տարում Բելառուսում Մոգիլևի շրջանային դատարանը մահապատժի է դատապարտել երկու եղբայրների։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով  «Sputnk Беларусь»-ին:

Նշվում է, որ Իլյա և Ստանիսլավ Կոստիներները մեղավոր են ճանաչվել իրենց ուսուցչուհուն առանձնահատուկ դաժանությամբ սպանության մեջ։

2019 թվականի ապրիլին Չերիկովի առանձնատներից մեկում բռնկված հրդեհի ժամանակ փրկարարները հայտնաբերել են 47-ամյա տանտիրուհու դի: Բելառուսի իրավապահ մարմիններն անմիջապես պարզել են հանցագործություն կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը. Պարզվել է, որ նրանք նախկինում դատապարտված երկու եղբայրներ են՝ 19 և 21 տարեկան, ովքեր դրա նախօրեին վիճել են ուսուցչուհու հետ: Զոհն առաջարկել է մեղադրյալի քրոջը զրկել ծնողական իրավունքներից:

Նույն շարքից