Տեսանյութեր Իրավական 

Պողոսյանը ձեզանից ներողամտություն չի հայցել, Ալումյանը՝ դատախազներին. Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր ներկայացել դատական նիստին՝ գրությամբ դատարանի տեղյակ պահելով նման որոշման հիմքերը և ներողություն հայցելով բոլոր նրանցից, ովքեր պատշաճ վարքագիծ են դրսևորում դատավարության ընթացքում: Մեղադրող կողմը հայտարարեց, որ չի ընդունում Պողոսյանի ներողությունն ու պահանջում է սանկցիա կիրառել վերջինիս նկատմամբ: Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ այդ հարցը կքննարկվի Պողոսյանի ներկայությամբ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, դիմելով մեղադրող կողմին, ասաց, որ Պողոսյանը ներողություն է խնդրում պատշաճ վարքագիծ դրսևորողներից. «Ես կարծում եմ, որ մեղադրողներից նա ներողամտություն չի հայցել, քանի որ նախորդ դատական նիստում մեղադրողները տեղի ունեցածին իրենց կարգավիճակին պատշաճ ու հարիր վերաբերմունք չեն դրսևորել»:

Ին վերաբերում է գրությանը, Ալումյանն ասաց, որ Պողոսյանը նշել է, թե ինչն է որակում սպառնալիք. «Մինչ որևիցե մեկը կգնահատի դա սպառանլիք է արդյո՞ք փաստաբանների նկատմամբ, թե՝ ոչ, ցանկացած մեկը պետք է մտածի՝ իսկ եթե իր նկատմամբ հնչեր, ինքը սպառնալիք դա կդիտեր, թե՝ ոչ: Դատարանն ու դատախազությունը որևէ կերպ չպետք է ավելի պաշտպանված լինեն, քան՝ պաշտպանները: Հետևաբար, եթե դատարանը համարում է, որ հայտարարությունը սպառնալիք չէ, պետք է ենթադրել, որ այդ հայտարարությունը դատարանը թույլ կտա նաև իր նկատմամբ»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Մարտի 1-ի տուժողներից մեկի իրավահաջորդը, դիմելով պաշտպաններին, հայտարարեց, որ վերջիններս կհայտնվեն իրենց օրին, եթե Մարտի 1-ը կոնկրետ բառերով չորակեն:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 13:00-ին:

Նույն շարքից