Տեսանյութեր Իրավական 

Թող ձայնագրությունը հրապարակեին. Սեյրան Օհանյան

Թող ձայնագրությունը հրապարակեին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ խոսելով նախորդ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ տուժողներից մեկի իրավահաջորդը պաշտպաններին ասաց, որ «իրենց օրին կընկնեն»:

Այսօր դատական նիստը հետաձգվեց, քանի որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր ներկայացել դատական նիստին՝ գրությամբ տեղյակ պահելով պատճառների մասին:

Թե ինչ է լինելու հաջորդ դատական նիստում, Սեյրան Օհանյանը չգիտի. «Կտեսնենք, թե ինչ կլինի»:

Հարցին, հնարավոր է արդյո՞ք, որ իր փաստաբանն էլ նման բան անի, Օհանյանն ասաց՝ առայժմ ոչ:

Այլ հարցերի Օհանյանը չպատասխանեց:

Նույն շարքից