Իրավական Տեսանյութեր 

Արտաշատի և Մասիսի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել /տեսանյութ/

analitik.am

Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բուրաստան գյուղում հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի 22 և 39 տարեկան երկու բնակչի։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունիցԼ

Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրանց «ՊԱԶ» ավտոբուսը՝ բարձված բետոնե սալիկներով ու խողովակներով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածները սալիկներն ու խողովակները գողացել են Երևան-Երասխ ճանապարհի Բուրաստան գյուղի վարչական տարածքում կառուցված կամրջի տակից։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Նույն շարքից