Իրավական 

Հասմիկ Մկրտչյանը, Քրիստինա Պողոսյանը և Լիդա Սարգսյանը մեղավոր են ճանաչվել

analitik.am

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով մեղավոր են ճանաչվել հաստատության նախկին տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանը և հաշվապահ Լիդա Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«2006-2016 թթ.-ին մանկատան տնօրեն՝ Հ. Մկրտչյանը նախնական համաձայնություն ձեռք բերելով հաշվապահ Լ. Սարգսյանի հետ, տարբեր հաստիքներում 31 մարդու է գրանցել, և նրանց անվամբ աշխատավարձ ձևակերպելով՝ մանկատնից յուրացվել է շուրջ 46 մլն դրամից ավել գումար»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից