Իրավական 

Երեխաների անհետացման մասին կեղծ լուրեր տարածող տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել

Ռոստովում անհետացած երեխաները, որոնց 2 օր շարունակ փնտրել է ամբողջ քաղաքը, գոյություն չեն ունեցել: Նրանց հորինել է հոգեկան խանգարումներ ունեցող տղամարդը:

Ոստիկանությունը պարզել է, որ 2 անչափահաս երեխաների անհետացման մասին ահազանգը ստացվել է ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդուց: Քանի որ երեխաների նկարները համացանցում չեն տեղադրվել, կասկած է առաջացել, որ երեխաների անհետացման մասին լուրը կեղծ է:

Ոստիկանությունը գտել է կեղծ լուրեր տարածողին և պարզել, որ վերջինս բուժում է ստացել հոգեբուժարանում: Նրան կրկին հանձնել են բժիշկների վերահսկողությանը:

Նույն շարքից