Իրավական 

Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցների դեմ բողոքով քրեական գործ է հարուցվել

Forrights.am-ը գրում է.

«Հունվարի 8-ին ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցների դեմ բողոքի հիմքով: Ինչպես Forrights.am-ին փոխանցեցին Ոստիկանության լրատվականից, քրգործը հարուցվել է ՀՀ Քրօրի 258 հոդվածի հատկանիշներով և ուղարկվել է Քննչական կոմիտե:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քրգործը նախօրեին է իրենց հասել, դեռ քննչական գործողություններ չեն կատարվել, մեղադրյալներ չկան, իսկ գործը հարուցվել է ՀՀ Քրօրի 258 հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից