Իրավական 

Հետախուզվողները կամավոր ներկայացան ոստիկանություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 12.00-ին, Նոր Նորքի բաժին կամավոր ներկայացել է 24-ամյա Սարգիս Գ.-ն, որը հունվարի 13-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 18.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 32-ամյա Զավեն Գ.-ն, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-187-րդ հոդվածի /Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելու փորձը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նույն շարքից