Իրավական 

1 ժամ հետո Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի

Մանվել Գրիգորյանի գործով արտահերթ դատական նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 20:30-ին:

Մեղադրող կողմը միջնորդեց փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը՝ ընտրելով այնպիսի խափանման միջոց, որը թույլ չի տա նրան լքել երկրի սահմանները: Միջնորդությանը միացան նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանները:

Նիստից հետո Նազիկ Ամիրյանը մոտեցավ դատախազներին ու հայտարարեց, որ վերջիններս են մեղավոր իր ամուսնու այսօրվա վիճակի համար:

Ամիրյանը նաև կարծիք հայտնեց, որ դատախազներն այս միջնորդությամբ իրենց ապահովագրում են անկանխատեսելի, վատ հետևանքներից:

Ամիրյանն այլ հարցերի չպատասխանեց:

Հավելենք, որ այսօրվա նիստին մասնակցում էր նաև բժշկական միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը, ով ասաց, որ Գրիգորյանի վիճակն իսկապես ծանր է, հնարավոր է սրտի կանգ արձանագրվի:

Նույն շարքից