Իրավական 

Վետերանին սպանել են հանուն սպիտակեղենով ճամպրուկի

analitik.am

Պսկովի շրջանում սպանել են Հայրենական Մեծ պատերազմի 93-ամյա վետերանին՝ գողանալով նրա ճամպրուկը, որտեղ եղել է հին սպիտակեղեն: Այս մասին հայտնել է շրջանի Քննչական Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Դոբրոխոտովը:

Դոբրոխոտովի խոսքով՝ 2 հանցագործները նախապես պայմանավորվել են կողոպտել վետերանին՝ մտածելով, թե վերջինս մեծ խնայողությունները ունի: Հայտնի է, որ հանցագործները պատուհանի երդիկից մուտք են գործել բնակարան, աթոռով և ոտքերով մահացու հարվածներ հասցրել թոշակառու կնոջը, որից հետո փախել են՝ գողանալով նրա հին ճամպրուկը:

Քրեական գործ է հարուցվել կողոպուտի և սպանության հոդվածներով:

 

Նույն շարքից