Իրավական 

ԱՄՆ-ում իրագործվել է 2020 թ.-ի առաջին մահապատիժը

analitik.am

ԱՄՆ-ում 2020 թ. առաջին անգամ մահապատժի են ենթարկել 64-ամյա տղամարդուն: Նրան մահաբեր ներարկում է արվել: Այս մասին հայտնում է abc 25 պարբերականը:

Հայտնի է, որ մահապարտ Ջոն Գարդները 2005 թ. գնդակահարել է իր կնոջը, որին տարիներ շարունակ դաժան ծեծի է ենթարկել: Կնոջ սպանությունից հետո տղամարդն ինքն է ներկայացել ոստիկանություն և խոստովանել:

Մահապատժից առաջ տղամարդն իր վերջին խոսքերով ներողություն է խնդրել սպանված կնոջից և նրա հարազատներից:

Նույն շարքից