Իրավական Տեսանյութեր 

Սենյակը, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին, բազմաթիվ պարկուճներ են գտել, պատերը վնասված են

analitik.am

Սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է, կան բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ, պատերին կան վնասվածքներ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը՝ խոսելով Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում կատարված զննության մասին:

Մելիքյանն ասաց, որ գործողությունները կատարվել են և այս պահին շարունակվում են Կուտոյանի կնոջ ու հայրիկի մասնակցությամբ. «Այլ անձ չի եղել դեպքի վայրում, բացի մասնագետ-քրեագետից, ԴՆԹ նմուշառուների հետ կապված մասնագետից, դատաբժիշկներից»։

Նույն շարքից