Իրավական Տեսանյութեր 

Կուտոյանի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

analitik.am

Քրեական գործը հարուցվել է 110-րդ հոդվածի առաջին մասով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին. «Խնդրում եմ հոդվածին առերևույթ չխաբնվել այն առումով, որ եթե այդ հոդվածն է… Այս պահին ունենք հետևյալ վիճակը՝ հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահին հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Մահվան դեպքերով, որպես կանոն, բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվում: Կարող է լինել սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով և այլն: Հետագայում փորձաքննությունների արդյունքում և մի շարք քննչական գործողություններից հետո ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»:

Մելիքյանն ասաց, որ քրեական գործը հարուցվել է ձեռքի տակ ունեցած տվյալներով. «Մի շարք զննություններ են արվել, տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները։ Ձայնագրություններն արդեն խմբի քննիչների կողմից առգրավվում են»:

Նույն շարքից