Իրավական Տեսանյութեր 

Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում /մանրամասներ/

analitik.am

Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, վաղն արդեն դատաբժշկական փորձագետներըn ավելի ստույգ կպարզեն մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Արդյո՞ք պատերի վրայի վնասվածքներն այն զենքից են, որը հայտնաբերվել է Կուտոյանի դիակի մոտ: Մելիքյանն ասաց, որ դա միայն ձգաբանական փորձաքննությամբ կպարզվի:

Հարցին՝ արդյո՞ք ընտանիքի անդամները որևէ տարօրինակ բան նկատել են, Մելիքյանը նշեց, որ այս պահին որևէ ցուցմունք չի կարող հրապարակել, որովհետև եղած տվյալները ստուգման ենթակա են. «Ինչը պարզենք, պարբերաբար կհայտնենք»:

Նույն շարքից