Իրավական Տեսանյութեր 

Հայտնի է, թե ինչու է երեկ բերման ենթարկվել տարածված տեսանյութում երևացող կինը /Տեսանյութ/, /Մանրամասներ/

Հունվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին իրենից պահանջել և ստացել է 100 դոլար, հունվարի 10-ին նույն եղանակով ստացել է 200 դոլար, իսկ հունվարի 15-ին կրկին փորձել է ստանալ 500 դոլար: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Բաժնի քրեական հետախույզների և ոստիկանության Երևան քաղաքի, Արարատի մարզային ու փորձաքրեագիտական վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով, հունվարի 17-ին, Ռուբինյանց փողոցում պահանջված 288.000 դրամը տուժողից ստանալուց հետո, իր «Կիա» մակնիշի մեքենայով կինը բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Մեքենայի զննությամբ, շորթման առարկա հանդիսացող գումարը հայտնաբերվել և առգրավվել:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ «Հրապարակը» տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են բերման ենթարկում վերոնշյալ կնոջը:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից