Իրավական 

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամյա երեխային

analitik.am

Երեկ՝ հունվարի 18-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք կողոպտել են 14-ամյա աշակերտին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանությունը պարզել է, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք զանգահարելու պատրվակով մոտեցել են 14-ամյա աշակերտին և ստիպողաբար վերցրել նրան պատկանող iPhone XR տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Ոստիկանները տաք հետքերով նշված կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դանիել Ա-ին։ Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև նրա հանցակիցների ինքնությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցակիցներին և կողոպտված հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։

Հայտնի է, որ կողոպտված երեխայի հայրը Երևանում գործող հանրահայտ բժշկական կենտրոններից մեկի տնօրենն է:

Նույն շարքից