Անասնաբուծությամբ զբաղվողներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Մխչյան գյուղում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով սպանդանոցների դեմ:
Հիշեցնենք, որ մինչ այս գյուղացիները բողոքի ակցիաներ էին անցկանցում կառավարության մոտ: Երեկ կառավարության մոտ գյուղացիների հետ այդպես էլ որևէ մեկը չհանդիպեց: Դրանից հետո նրանք հայտարարեցին, որ ակցիաներ են անելու արդեն տեղերում:
Այսօր առավոտյան Արարատի մարզում գյուղացիները միջպետական ճանապարհ էին փակել: