«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Արդար դատաքննություն անգամ դատարանը չի իրականացնում, ուր մնաց՝ թե դատախազը . Հարություն Բաղդասարյան

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանի կենսագրությունը:

 

 

 




Կենսագրություն

Ծնվել է՝ 08.01.1965թ./ Վայոց ձորի մարզ, գ. Հերհեր/

1970-80/ Հերհերի միջնակարգ դպրոց

1982-89/ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

1983-85/ ծառայությունը խորհրդային բանակում

1989-91/ ՄՅՈՒԴ իրավաբանական ինստիտուտ, դասախոսի ասիստենտ

1991-94/ բակունցի անվ. մանկավարժական ուսումնարան, դասախոս

1994-98/ ՌԴ Ալթայի երկրամաս, Կլյուչիի էլևատոր, իրավաբան

2001-06/ Նովի Ուրենգոյ, «ԳԱԼՍ» ՓԲԸ, իրավաբան

2007թ. ՀՀ Փաստաբանների Պալատի փաստաբան

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

 

 


-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը:

 

-3՝ 10 բալանոց համակարգում

 

Փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելիս ի՞նչ միջոցներ են ձեռնարկում փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ:

 

-Բարեխղճություն ու պրոֆեսիոնալիզմ:


-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ քաղաքացիների վստահության աստիճանը փաստաբանական  գործունեության նկատմամբ:

 

-Չեն վստահում, քանի որ արդյունքը կախված է ոչ թե աշխատանքից, այլ դատավորին մոտ կանգնած լինելու աստիճանից


-Շատ դեպքերում մարդիկ իրավական  հարթության մեջ  լուրջ խնդիրներ են ունենում, սակայն չեն ցանկանում դատարան դիմելինչո՞վ է դա պայմանավորված:

 

-գումար չունենալը,

-անվստահությունը դատարանի նկատմամբ,

-այլ անձանց միջոցով հարցը լուծելու հնարավորությունը


-Ի՞նչ եք կարծում դատավորները և դատախազները պահպանում և առաջնորդվո՞ւմ են մարդկային արժանապատվությունը հարգելուբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դատավարության մասնակիցների  իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքով:

 

-Պատահական չէ, որ դատավորին ու դատախազին նույն հարթության մեջ են դնում: Բանն այն է, որ դատարանը միշտ իրեն պատկերացրել է դատախազության կցորդը: Դրա վառ օրինակը ՀՀ գլխավոր դատախազությանը կից գործող ՀՀ վճռաբեկ դատարանն է՝ Վ. Սարգսյան 5: Դա է պատճառը, որ դատարանում իրականացվում է ոչ թե իրավունքի պաշտպանություն, այլ՝ մեղադրանքի հաստատում:


-Դատախազը խթանում է արդյոք արդար դատաքննություն կայացնելուն և դրսևորում է անկողմնակալ և անաչառ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ:

 

-Քրեական դատավարության 17 և 18 հոդվածները մշտապես խախտվում են: Արդար դատաքննություն անգամ դատարանը չի իրականացնում, ուր մնաց՝ թե դատախազը …

 

 -Խելամի՞տ  է  հետևյալ կիրառվող իրավիճակը արդար դատաքննության պայմաններում «Դատախազը պահանջում է առավել խիստ պատիժ նշանակել ամբաստանյալի նկատմամբ, պատիժը ակնհայտ անարդարացի կամ մեղմ լինելու պատճառով,անտեսելով ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշներըայդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները»:


-Դե դա, արդեն, ֆանտազիայի շարքից է: Այդպիսի բան լինել չի կարող: Դրանք այնքան ակնհայտ են, որ դատախազը ռիսկ չի անի հաշվի չառնել:




Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից