«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Ցանկացած պարագայում դատախազը պետք է հետևի օրենքի պահանջներին. Գարիկ Գալիկյան

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Գարիկ Գալիկյանի կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս հետ.





 

Կենսագրությունը

Ծնվել է 30.10.1978թ. Իջևան քաղաքում:


1985-1995թթ. սովորել է Իջևանի թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոցը:


1996-1998թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ:


1998-2002թթ. սովորել և ավարտել է Երևանի «Մխիթար Գոշ» միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը ստանալով իրավաբանի որակավորում:


2002-2010թթ. աշխատել է Իջևանի քաղաքապետարանում մասնագետից մինչև քաղաքապետի օգնական:


Եղել է համայնքային ծառայող:


2010-2012թթ. աշխաել է ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում, որպես իրավախորհրդատու:


Մասնակցել է մի շար միջազգային ծրագրերի,  տարբեր ծրագրերում եղել է համակարգող:


2006 թվականից ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ է, ինչպես նաև «Գալիկյան» Փաստաբանական գրասենյակի ղեկավար:


Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուններին գերազանց:


Անկուսակցական է:


Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:

 

 

 

 

-Ինչպե՞ս  եք գնահատում ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը:

 


-ՀՀ-ում արդարադատության աստիճանը ես գնահատում եմ միջինից ցածր, ճիշտ է վստահությունը դատարանների նկատմամբ ցածր է, բայց ի ուրախություն մեզ պետք է նշեմ, որ դատական համակարգում դեռևս կան դատավորներ, որոնք իրենց գործունեությամբ չեն թողնում, որ վստահությունը դատական համակարգի նկատմամբ ի սպառ վերանա:

 

 


-Փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելիս ի՞նչ միջոցներ են ձեռնարկում փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ:

 


-Փաստաբանը իր գործունեությունը իրականացնելիս պետք է լինի ազնիվ և առաջնորդվի օրենքով: Փաստաբանը վստահորդի հետ պետք է լինի անկեղծ, քանի որ յուրաքանչյուր ոք, որը դիմում է փաստաբանին ակնկալում է լսել այնպիսի պատասխան, որը կգոհացնի հենց իրեն: Փաստաբանի անկեղծությունը և նվիրված աշխատանքը  բարձրացնում է փաստաբանի հեղինակությունը:

 

 


-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ քաղաքացիների վստահության աստիճանը  փաստաբանական գործունեության նկատմամբ: 

 


-Քանի որ մեր իրականության մեջ կան դեռևս մարդիկ, որոնք պարզապես միջնորդի դեր են ստանձնել դատարան-դատախազ-վստահորդ հարաբերությունում, ուստի կան մարդիկ, որոնք չեն վստահում փաստաբանին:

 


-Շատ դեպքերում  մարդիկ իրավական հարթության մեջ լուրջ  խնդիրներ են ունենում, սակայն չեն ցանկանում դատարան դիմել, ինչո՞վ է դա պայմանավորված:

 


-Երբ մարդ ունենում է խնդիր, սակայն չի դիմում դատական պաշտպանության, դրա միակ պատճառը կարող են դիտել, որ մարդիկ չեն վստահում դատարաններին, և դատարաններում իրականացվող արդարադատությանը:

 


-Ի՞նչ եք կարծում դատավորները և դատախազները պահպանում և առաջնորդվո՞ւմ են  մարդկային արժանապատվությունը հարգելու, բարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դատավարության մասնակիցների իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքով:

 

 

 

-Ոչ բոլորը, բայց կան դատավորներ և դատախազներ, որոնք միանշանակ պաշտպանում են նման սկզբունքները:



-Դատախազը խթանում է արդյոք արդար դատաքննություն կայացնելուն և դրսևորում է անկողմնակալ և   անաչառ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ:

 

-Հարցը շատ հարաբերական է, ոչ բոլորը, բայց կան:

 

 

-Խելամի՞տ է հետևյալ կիրառվող իրավիճակը արդար դատաքննության պայմաններումԴատախազը պահանջում է առավել խիստ պատիժ նշանակել ամբաստանյալի նկատմամբ, պատիժը ակնհայտ անարդարացի կամ մեղմ լինելու պատճառով, անտեսելով ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշները, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները»:

        


-Միանշանակ խելամիտ չէ քանի որ, ցանկացած պարագայում դատախազը պետք է հետևի օրենքի պահանջներին, իսկ օրենքը հստակ տալիս է պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները:




Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից