Տեսանյութեր 

ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում Հունաստանը կկորցնի 1 տրիլիոն եվրո

analitik.am

Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում Հունաստանը կկորցնի 1 տրիլիոն եվրո: Այս մասին հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, նշելով, որ բացի ֆինանսական կորուստներից Երկիրը եվրագոտին լքելու դեպքում կունենա անդառնալի քաղաքական կորուստներ:

Նրա խոսքերով ներդրողների ու քաղաքացիների մոտ արդեն ձեւավորվել է եվրագոտու անբաժանելիության գաղափարը, ուստի անհրաժեշտ է ԵՄ-ի հետ կնքել նոր պայմանագիր ու երկրում իրականացնել բարեփոծումներ:

Նրա կարծիքով հունական խնդիրը կարելի է լուծել 30-ամյա պայմանագրի կնքումով, որի շնորհիվ Հունաստանը հնարավորություն կունենա աստիճանաբար մարել պարտքերն ու վերականգնել քայքայված տնտեսությունը:

 

 

 

Նույն շարքից