Իրավական Միջազգային 

24 տարի չկատարած սպանության համար դատապարտված ամերիկացին կստանա 6,25 մլն դոլար

analitik.am

ԱՄՆ–ի Նյու Յորք քաղաքի ղեկավարությունը համաձայնել է վճարել 6,25 մլն դոլար տղամարդուն, ով ազատազրկման մեջ է եղել 24 տարի չկատարած սպանության համար, տեղեկացրել է քաղաքի ֆինանսական տեսուչ Սկոտ Ստրինգերը։

Սպանության կատարման պահին Ջոնաթան Ֆլեմինգը ողբերգության վայրից գտնվել է հազարավոր կիլոմետրեր հեռու` Disney World այգում։

Ֆլեմինգն ամենասկզբում դատարանին ներկայացրել է ալիբին, սակայն Բրուքլինի դատախազությունն ընդունել է այն միայն նախորդ տարի, ինչից հետո տղամարդուն ազատ են արձակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նույն շարքից